Գերմանիայում դատապարտել են նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահակին (լուսանկարներ)

23:53 • 23.07.20

Գերմանիայում ավարտվել է նացիստական «մահվան ճամբարի» նախկին պահակ,  93-ամյա Բրունո Դեյի դեմ դատավարությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը։

Նշվում է, որ հուլիսի 20-ին տղամարդուն դատապարտել են երկու տարվա պայմանական ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով համակենտրոնացման ճամբարի 5230 գերիների մահվան համար, որոնց մի մասը մահացել է հիվանդություններից, մյուսները սպանվել են նացիստների կողմից:

Հայցվորները եղել են Հոլոքոստը վերապրած շուրջ 40 մարդիկ և զոհվածների հարազատները։

Հայտնի է, որ 1944 թվականի օգոստոսին, երբ տղամարդը ծառայության է անցել նացիստների ճամբարում, ընդամենը 17 տարեկան է եղել։

Նա հերքել է իր մեղավորությունը, և պնդել է, որ պարզապես կատարել է իր աշխատանքը։

Դատախազ Լարս Մանկեի խոսքով՝ ճամբարի պահակները շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում ներսում, շփվում էին բանտարկյալների հետ և կանխում նրանց փախուստը։

Former Nazi concentration camp guard convicted in Germany - Los ...German court convicts 93-year-old former Nazi concentration camp guardNazi concentration camp guard convicted at age 93 in Germany ...