Մեկը 8 միավորով ընդունվել է, իսկ ես 12 միավոր եմ ստացել՝ չեմ ընդունվել. դիմորդ
Դիմել եմ ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժին, 12 միավոր եմ ստացել, առաջին հայտով միավորս չի բավարարել, բայց մնացած հայտերով միավորներս բավարարում է, բայց չեմ ընդունվել՝ կարգի փոփոխության պատճառով: Ութ հայտն էլ լրացրել եմ. Կառավարության դիմաց դիմորդների և ծնողների իրականացրած ակցիայի ժամանակ նշեց դիմորդ Մանե Գաբրիելյանը:
«Մեզ ասում են, որ օրենքը ընդունել են նրա համար, որ մենք ընդունվենք մեր սրտի մասնագիտության տեղը, բայց երբ դիմում ենք թափուր տեղը՝ դա մեր սրտի մասնագիության տեղը չի: Այսինքն՝ եթե մենք տեղեկացված լինեինք, որ կընդունվեինք միայն թափուր տեղ, առաջին հայտը կլրացնեին այնպիսի տեղ, որ վստահ գիտեինք՝ կընդունվենք:
«Դիմորդ» կայքում նշված էր, որ լինելու է առաջին հայտի գերակայություն, բայց նշված չէր, որ եթե առաջին հայտով չընդունվեք, մյուս հայտով կընդունվեք միայն թափուր տեղերի դեպքում: Մեկը 8 միավորով ընդունվել է, իսկ ես՝12 միավոր եմ ստացել՝ չեմ ընդունվել». նշեց նա:
Մեկ այլ դիմորդ նշում է, որ դիմել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, ստացել է 14.75 միավոր և չի ընդունվել.
«Առաջին հայտով նշել էի բուժական գործ, ստացել էի 14.75 միավոր և չեմ ընդունվել, ընդունվել էին 17.25 ստացած դիմորդները, բայց երկրորդ հայտով նշել էի ատամնաբուժություն բաժինը, որը նորից չեմ ընդունվել, բայց ինձանից ցածր 12.25- միավոր ստացողները ընդունվել են»,- նշեց բուհ չընդունված դիմորդը:










