Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում եռյակ է ծնվել

17:11 • 23.07.20

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է ծնվել։

Այս մասին տեղեկությունը տարածվել է գյուղի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում։

«Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել:Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար»,-ասված է հաղորդագրության մեջ: