«Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները»․ Զախարովա
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ: Այս մասին հուլիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է iz.ru-ն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա նշել է, որ երեք պետությունները համագործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար:
«Հուսով ենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների չեղարկումից հետո հնարավոր կլինի առարկայական կերպով մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ համալիրը»,- հավելել է Զախարովան:










