Սահմանամերձ Չինչին գյուղում եռյակ է ծնվել, նրանք ծնողի առաջին ծնունդն են. գյուղապետ

18:25 • 23.07.20

Տավուշի մարզի Չինչին սահմանամերձ գյուղում եռյակ է ծնվել, նրանք ծնողի առաջին ծնունդն են, այս մասին Tert.am ին հայտնեց Չինչին գյուղի գյուղապետ Կարեն Դարբինյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընտանիքը փայտամշակման արտադրամաս ունի, եռյակների մայրը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ուսուցչուհի է աշխատում:

Կարեն Դարբինյանը նշում է՝ տեղեկացել է, որ  մոր և երեխաների առողջական վիճակը լավ է և ընդգծում, որ ընտանիքը թեև ոչ մի անգամ օգնության համար չի դիմել, սակայն ֆինանսական խնդիրներ ունեն.

«Մի քանի ամիս առաջ ահագին խնդիրների մեջ էին. տանը լուրջ հիվանդ ունեին, վարկեր են վերցրել, մեծ ծախսերի տակ են ընկել, եթե ֆինանսական աջակցություն տրամադրվի, շատ լավ կլինի»,- նշեց գյուղապետը: