Բոլիվիայում ոստիկանները փողոցներում և մեքենաներում կորոնավիրուսի հարյուրավոր զոհերի դիեր են հայտնաբերել. The Guardian

13:09 • 23.07.20

Բոլիվիայում ավելանում է կորոնավիրուսային վարակի հետևանքով զոհերի թիվը. անցած հինգ օրում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը կորոնավիրուսի հարյուրավոր զոհերի դիեր է հայտնաբերել, գրում է The Guardian-ը:

Մասնավորապես մայրաքաղաք Լա Պասի և խոշորագույն Սանտա Կրուզ քաղաքի փողոցներում, կայանված մեքենաներում ու տներում հայտնաբերվել է 420 դի: Նշվում է, որ հանգուցյալների 80-90%-ի դեպքում կորոնավիրուս է եղել:

Բոլիվիայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մոտ 2300 դեպք, սակայն ենթադրվում է, որ մահվան ելքով դեպքերի թիվն իրականում անհամեմատ ավելի բարձր է:

Պարբերականը նկատում է, որ ստեղծված իրավիճակում իշխանություններին խորհուրդ չի տրվում անցկացնել սեպտեմբերին նախանշված նախագահական ընտրությունները: