«Rocket line»․ նորարար թվային պրոդուկտ Idram-ի և IDBank-ի կողմից (տեսանյութ)
Հաշվի առնելով IDBank-ի ու Idram-ի գործակցության արդյունավետությունը՝ ընկերությունները հայտարարում են ռազմավարական գործակցության ընդլայնման մասին՝ առաջարկելով հեղափոխական թվային գործիք անհպում և առցանց գնումների ոլորտում։
Այսօր կայացած առցանց շնորհանդեսի ընթացքում ընկերությունները ներկայացրեցին «Rocket line» նորարար թվային պրոդուկտը։
«Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք մեր գործակցության նոր պտուղը՝ «Rocket line»-ը։ Դա թվային գործիք է անհպում և առցանց գնումների ոլորտում, որը նորույթ է Հայաստանի շուկայում», - ասաց IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։ Նրա խոսքով՝ «Rocket line»-ը կարելի է անվանել նաև հեղափոխական թվային ապառիկ, բայց՝ ավելի հարմարավետ և ամբողջական, քան մինչև օրս հնարավոր էր պատկերացնել։
Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ իր խոսքում նշեց, որ «Rocket line»-ը հաճախորդներին տալիս է լիարժեք վճարման ազատություն․ «Եթե մեզ բոլորիս ծանոթ ապառիկը սահմանափակում է այն խանութների ցանկը, որտեղից կարող ենք ապառիկով ապրանք ձեռք բերել, ապա «Rocket line»-ը լայն ընտրություն է տալիս․ այն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարումը Idram-ով՝ 300-ից ավելի ծառայությունից օգտվելիս, 3000-ից ավելի վաճառակետում QR և NFC-ով վճարելիս և անգամ 300-ից ավել առցանց խանութում, եթե այնտեղ ինտեգրված է Idram-ով վճարելու հնարավորություն»։
«Rocket line»-ի առավելություններն են՝
- Միաժամանակ Բանկի և Idram-ի պրեմիում պլյուս հաճախորդ հանդիսացողների համար նախահաստատված սահմանաչափ՝ առցանց ավելացման հնարավորությամբ,
- Չկա մարման պարտադիր գրաֆիկ: Հաճախորդն իր ֆինանսական միջոցների կառավարման ճկուն գործիք է ստանում․ ընտրած 3 կամ 6 ամսվա ընթացքում հնարավոր է մարել՝ ըստ հարմարության,
- Հնարավոր է վճարել նույնիսկ առօրյա գնումների համար, այնպիսի իրեր կամ ապրանքներ գնելիս, որոնց դեպքում նախկինում երբեք ապառիկ չի կիրառվել․ կոմունալները վճարելիս, սրճարանի հաշիվը փակելիս կամ սուպերմարկետում գնումներ կատարելիս,
- Աշխատում է և՛ հավելվածով, և՛ վեբ տարբերակով,
- Գործընթացն արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է և արագ,
- Օգտվելը չափազանց հեշտ է․ հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես պետք է ընտրել՝ «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»։
IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով պրոդուկտի առանձնահատկությունները, նշեց, որ «Rocket line»-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց ջանք թափելու Idram հավելվածում և IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից:
«Rocket line»-ի նվազագույն նախահաստատված չափը 10․000 դրամ է, Բանկում այն անվանում են welcome limit, և այն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի այն հաճախորդներին, որոնք ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ։ Անձնական սահմանը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամի գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս»։
Եթե IDBank-ի հաճախորդ չեք, սահմանաչափից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում Idram բջջային հավելվածի միջոցով և առցանց դառնալ բանկի հաճախորդ։ Կա նաև հնարավորություն բարձրացնել «Rocket line»-ի սահմանաչափը․ Idram հավելվածից կամ IDBanking.am հարթակից համապատասխան կոճակը սեղմելով՝ կարելի է դիմել Բանկ և հաշված վայրկյանների ընթացքում ստանալ Ձեր վարկային պատմությանն ու վարկարժանությանը համապատասխանող գումար՝ մինչև 10 մլն դրամ:
«Rocket line»-ի օգտագործված գումարի չափը տեսանելի կլինի Idram հավելվածում և IDBanking.am հարթակում, իսկ այն մարելը նույնքան հեշտ է, որքան ստանալը․ ամեն ինչ՝ առցանց, արագ և հարմարավետ։
Շնորհանդեսի ավարտին IDBank-ի և Idram-ի աշխատակիցները փորձարկեցին պրոդուկտը։
«Rocket line»-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










