Պոլտավայում նռնակով զինված տղամարդը ոստիկանության գնդապետի է պատանդառել և սպառնում է պայթեցնել նռնակը (լուսանկարներ)

13:48 • 23.07.20

Ուկրաինական Պոլտավա քաղաքում տղամարդը ոստիկանի է պատանդառել և սպառնում է նռնակ պայթեցնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի քրեական հետախուզության վարչությանը:

Դեպքը տեղի է ունեցել Օստապ Վիշնյայի փողոցում` վարչական դատարանի հարևանությամբ, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել տղամարդուն մեքենայի առևանգման ժամանակ:

Հանցագործի հետ բանակցությունները շարունակվում են: Բանակցությունների ընթացքում ոստիկանության պատանդառված շարքային ծառայողին փոխանակել են գնդապետ Վիտալի Շիյանի հետ: Հանցագործը պատանդի հետ փորձում է դուրս գալ քաղաքից իրեն տրամադրված մեքենայով:

Գործողության գոտում աշխատում են պայթուցիկ սարքերի տեխնիկները, քննչական-օպերատիվ խումբը, քրեական հետախուզության շրջանային վարչության և ոստիկանության Պոլտավայի բաժնի աշխատակիցները:

«Խնդրում ենք քաղաքացիներին և վարորդներին չափազանց զգույշ լինել և շրջանցել հատուկ գործողությունների տարածքը: Ձեր անվտանգության համար հնարավորինս հեռու մնացեք գործողությունների էպիկենտրոնից»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: