Մեր պահանջն է, որ դիմորդները ստացիոնար բաժնում սովորեն, հեռակայի մասին ընդհանրապես չենք ուզում լսել, 4-րդ օրն է՝ դրա համար ենք հավաքվում. բուհ չընդունված դիմորդի ծնող (տեսանյութ)

18:02 • 24.07.20

Քիչ առաջ ես և երկու ծնող հանդիպեցինք ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ և քննարկեցինք այն հարցերը, որոնք մեզ համար առաջնային են․ այն է, որ բարձր գնահատականներ ստացած երեխաները դուրս են մնացել և ընդունվել են ոչ իրենց ուզած բաժինները. ԿԳՄՍ նախարարության դիմաց ակցիայի ժամանակ նշեց Մասիս Բաբալյան:

«Այս պահին նախարարությունը խնդիրներ ունի և ստացիոնարի մասով չեն կարողանում տեղեր ավելացնեն և հեռակայի մասով են ուզում տեղեր ավելացնեն, խոստանում են, որ ստացած գնահատականներով առանց մրցութային կարգի կընդունվեն հեռակա, այն բաժիններ, որոնք ունեն հեռակա, այսինքն բժշկական ինստիտուտ դիմածները զրկվում են այդ հնարավորությունից:

Երկուշաբթի նախարարը կներկայացնի ցանկը, կան  մասնագիտություններ ՝ օրինակ իրավաբանականը, հեռակայից ստացիոնար հնարավոր չէ տեղափոխվել, միջազգային հարաբերությունը ճշտված չէ, բայց հանրային կառավարումը, պատմությանը բաժինը հեռակայից կարող են տեղափոխվել ստացիոնար: Մեր պահանջն է, որ դիմորդները ստացիոնար բաժնում սովորեն, հեռակայի մասին ընդհանրապես չենք ուզում լսել, որովհետև մենք 4-րդ օրն է՝ դրա համար ենք հավաքվում, այդ հեռական առանց իրանց ասելու էր կարող էիք ընդունվել, դա մեզ առաջարկ չէ»,-նշեց նա:

Մասիս Բաբալյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից խախտում կա, քանի որ օրենքը ընդունվել և ստորագրվել հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ և ոչ  բոլորն են իրազեկված եղել.

«Ես առաջարկում եմ այս հարցին լուծումը գտնել դատական կարգով, ես հանդիպել եմ լուրջ իրավաբանական խմբի ղեկավարի հետ և նա իր կողմից առաջարկեց հայց ներկայացնի Սահմանադրական դատարան:

Ո՛չ պատշաճ ծանուցել են, ո՛չ էլ ուզում են իրենց սխալը ընդունեն: Վաղը կհանդիպեմ համապատասխան իրավաբանական խմբին, նրանք առանց վճարի փորձում են օգնած լինել, որ մենք կարողանանք վերկանգնել երեխաների ուսում ստանալու իրավունքը, որը ոտնահարվել է ԳԹԿ-ի ոչ պատշաճ իրազեկման պատճառով»,- նշեց դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը: