Հիմքեր կան պնդելու՝ աշնանը կանխատեսվող կորոնավիրուսի երկրորդ ալիքին կարող ենք ավելի լավ դիմակայել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը տասը հազարից ցածր է, սա շատ կարևոր նորություն է և հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը հնարավոր համաշխարհային կանխատեսվող՝ երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
Նա նշեց, որ կրկին ակտիվացել էհակահամաճարակային փիառ արշավը, քանի որ տեսնում է, որ հակադիմակային շարժումներ են սկսվում և կոչ արեց տուրք չտալ դրանց: Ըստ նրա՝ տեմպի որոշակի անկում ունենալը՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանելու արդյունք է, որի գագաթնակետը դիմակների կրումն է, որքան էլ տհաճ է դրանք դնել:
Ինչ վերաբերում է դեպքերի նվազման հարցում եղանակային պայմանների ազդեցությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ենթադրաբար դեր ունի, բայց երբ հետևում էին այն երկրներին, որտեղ բարձր ջերմաստիճան էր՝ 35-40 աստիճան, այնտեղ մեծ տեմպերով ծավալվում էր կորոնավիրուսը:
«Դիմակի կրումը մեր հակահամաճարակային այս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն, ես չեմ ասի, որ դա միակ գոծոնն էր դեպքերի նվազման, սակայն անկյունաքարային է»,-ասաց նա և նշեց, որ կարևոր է, որ պատրաստ լինենք աշնանը երկրորդ ալիքի:
«Մեր երկրում արդեն 7100-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից, պատկերացնում եք՝ այդ թիվը, սա շատ սարսափելի վիճակագրություն է, խնդրում եմ ձեզ տուրք չտաք այդ հայտարարություններին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36613-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 692 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:










