3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման օրինակ․ Օնիկ Գասպարյան
3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ։ Այս մասին ասված է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների վերաբերյալ մարտական կոչում՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին։
ԳՇ պետի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Այն հրապարակել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։











