Սիրիայի օդային տարածքում իրանական ուղևորատար ինքնաթիռին կտրուկ 2 կործանիչ է մոտեցել, մի քանի ուղևոր և անձնակազմի անդամներ են տուժել. РИА Новости (տեսանյութ)

03:43 • 24.07.20

Թեհրանից Բեյրութ ուղեւորվող քաղաքացիա Mahat Air ավիաընկերությա օդանավին մեկին կտրուկ 2 կործանիչ է մոտեցել, հաղորդում է РИА Новости-ն:

Օդանավում եղել է 156 ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի «Ալ Թանաֆ» շրջանի մոտակայքում։ Ինչպես հաղորդում են արաբական տարբեր լրատվամիջոցներ՝ օդանավը շրջապատել են Իսրայելի ռազմաօդային ինքնաթիռները, սակայն ավելի ուշ IRIB հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ինքնաթիռի օդաչուի հաղորդած տեղեկություններին, հայտնել է, որ կործանիչներն ամերիկյան են եղել:

Կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից խուսափելու նպատակով, կտրուկ մանևրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղևոր, ինչպես նաև՝ սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել:

Իր հերթին իրանական ռադիոյի և հեռուստատեսության գործակալության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  կործանիչները օդում մոտեցել են ուղևորատար ինքնաթիռին, որն ուղևորվում էր դեպի Բեյրութ՝ սիրիական օդային տարածքով։ Օդաչուն՝ բախումից խուսափելու համար, արագորեն փոխել է ինքնաթիռի բարձրությունը ՝ ինչի հետևանքով մի քանի ուղեւորներ վիրավորվել են։

Ավելի ուշ հաղորդվել է, որ օդանավը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում: