«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը տեխնիկական խնդիրների պատճառով չպայթեց (տեսանյութ)
Պայթեցման միջոցով փլեցվում էր Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չպայթեց։
Նշենք, որ պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 8-ին «Նորտեխշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվել էր ընկերության առաջին մասնաշենքի պայթեցման աշխատանքները:










