«Ազգային պատկանելության հողի վրա ատելության հրահրումն անթույլատրելի է»․ ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարը հայ և ադրբեջանցի գործընկերներին օգնելու պատրաստակամություն է հայտնել

23:09 • 24.07.20

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան խիստ մտահոգություն է հայտնել Մոսկվայում 2020 թվականի հուլիսի 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև ծագած անկարգությունների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի ծառայությունը։

«Խիստ անհանգստացած են Մոսկվայում հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչների միջև սկսված անկարգությունների կապակցությամբ, որոնց մասին հայտնի է դարձել 2020 թվականի հուլիսի 24-ին»,- նշել է նա։

Մոսկալկովայի խոսքով՝ «ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ ազգային պատկանելության հողի վրա ատելության հրահրումը և ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է»։

«Դա խարխլում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային ակտերում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անդառնալի կորուստների»,- նշել է նա՝ կոչ անելով հակամարտությունները լուծել առկա իրավական մեխանիզմներ շրջանակներում։

«Իմ պատրաստակամությունն եմ հայտնում համագործակցել իմ գործընկերների՝ Ալիևայի և Թաթոյանի հետ՝ իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»,- ընդգծել է նա։