Խոշոր ավտովթար՝ Լոռիում. միմյանց են բախվել Toyota Land Cruiser և Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Վարդան Բաղդասարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Շախբազյանի վարած Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով տուժածներ չկան։










