Այս ամենը լավ հունով չի զարգանում, հնարավոր է՝ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ (տեսանյութ)

23:44 • 24.07.20

Չտրվենք պրովոկացիայի, մեր նպատակը մեր հայրենակիցներին պրովոկացիայից զերծ պահելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՌԴ–ում Հայաստանի դեսպանատանը հավաքված քննարկման ժամանակ ասել է  դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակում էր ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանը։

Դեսպանը նշել է, որ իրավիճակն անցնում է անդրազգային իրավիճակի և կոնֆլիկտը տեղափոխվում է այս տարածաշրջան․ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ պրովոկացիոն գործողություններ տեղի չունենան ՌԴ-ում։ Թշնամու ուզածն այն է, որ տրվենք այդ սադրիչ գործողություններին:

Տողանյանը նշել է, որ  սա կազմակերպված ագրեսիա է․ «Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր, մենք լավ հասկանում ենք, որ այս ամենի իմաստը  Ռուսաստանում ազգամիջյան բալանսը  խարխլելն է, հայությանը հունից հանելը և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելը: Այս ամենը լավ հունով չի զարգանում, խոսքը գնում է 150 միլիոնանոց երկրի մասին և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան»։