«Մենք արդեն երեքով ենք»․ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն առաջնեկի և կնոջ հետ լուսանկար է հրապարակել

20:36 • 24.07.20

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լուսանկար է հրապարակել կնոջ՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և իրենց առաջնեկ որդու հետ:

«Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինտիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանին և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ Բաբայանի և Նազարյանի որդին լույս աշխարհ է եկել հուլիսի 21-ին: