Սաուդյան Արաբիայում փայտ հավաքելու գնացած և կորած տղամարդուն 3 օր անց մահացած են հայտնաբերել անապատում՝ նամազ անելու դիրքով (տեսանյութ, լուսանկարներ)

17:22 • 24.07.20

Սաուդյան Արաբիայում մի տղամարդ նամազի՝ մահմեդական աղոթքի դիրքով մահացած է հայտնաբերվել անապատում: Նշվում է, որ տղամարդն օրեր առաջ գնացել էր փայտ հավաքելու և կորել, գրում է Daily Mail պարբերականը:

40-ամյա Դհուվայի Համուդ ալ-Աջալենը Ռիյադ նահանգի Վադի ալ-Դավասիր բնակավայրի իր տնից անհետացել էր նախորդ շաբաթ` հինգշաբթի օրը: Ոստիկանությունը սկսել է փնտրել նրան և միայն երեք օր հետո գտել մահացած` անապատի կենտրոնում:

Փրկարար խումբը երկար փնտրելուց հետո տղամարդուն գտել է նրա մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Տեղում գտնված մեքենան փայտով լի է եղել, ինչը վկայում է, որ տղամարդը կարողացել է փայտ հավաքել ընտանիքի համար:

Մահացած տղամարդը գտնվել է մահմեդական աղոթքի «սուջուդ» դիրքում, ինչը ստիպել է համացանցով նրան տեսած բազմաթիվ մարդկանց աղոթել տղամարդու համար:

 

The vehicle (pictured) that was found at the site was full of sticks which means he could have been collecting wood for his family

Video footage showing the team coming across the body and his car has gone viral on social media

A Saudi man (right) has been found dead in the Islamic praying position three days after he went missing while collecting wood in a desert