Հայերի և ադրբեջանցիների միջև բախումների արդյունքում Մոսկվայում ձերբակալված մեր հայրենակիցներից 7-ը արդեն ազատության մեջ են, 5-ը ՝ դեռ իրավապահ մարմինների մոտ
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումների արդյունքում ձերբակալված մեր հայրենակիցներից 7-ը արդեն ազատության մեջ են, 5-ը ՝ դեռ իրավապահ մարմինների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։
Նա նաև նշում է, ոչ մեկ հոգին որոնման մեջ է, քանի որ շրջել է զոքանչի ավտոմեքենայով և բերման է ենթարկվել զոքանչը , ում ժամեր անց նույնպես ազատ են արձակել։
Ադրբեջանցիներից ձերբակալված է շուրջ 200 հոգի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակիցներին։
«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են 9 մարդու՝ անօրինական արարքներ կատարելու կասկածանքով։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում կոնֆլիկտային իրավիճակներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Մասնավորապես, Տինաոյում (Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների միավորված անվանումը) տղամարդը ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է խանութի ապակիները: Մեկ այլ պատահարի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով այցելուներից մեկը վիրավորվել է ապակու բեկորներով: Հարուցվել են քրեական գործեր՝ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-հայտնել են ոստիկանությունից։










