«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ հուլիսի 14-ին վիրավորված զինծառայող Արթուր Մուրադյանի հուղարկավորության արարողությունը

17:45 • 25.07.20

ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հիշեցնենք, որ Արթուր Մուրադյանը թշնամու արձակած ականանետային հարվածներից ստացել էր ծանր բեկորային վիրավորում՝ ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել: