Քարերով հարվածեցին խանութի պատուհաններին, ցանկանում էին ներս մտնել, ներսում վնասներ հասցնել. «Հայկական տուն» խանութը վարձալակած անձը՝ադրբեջանցիների հարձակման մասին (տեսանյութ)

18:33 • 25.07.20

Երեկ Ռուսաստանի Շաբլվկայում գտնվող  «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո  արդեն աշխատում է: Այս մասին Tert.am-ին պատմեց խանութը վարձակալած անձը՝ Ռոբերտը:

Նա պատմեց՝ երեկ մի խումբ ադրբեջանցիներ դուրս եկան իրենց մեքենաներից և քարերով, փայտերով հարվածեցին խանութի պատուհաններին, ջարդեցին ապակիները:

«Ցանկանում էին ներս մտնել, ներսում վնասներ հասցնել, բայց ես դուրս եկա, նրանց հետ պայքարում դա թույլ չտվեցի: Փախան նրանք»,- պատմեց նա՝ նշելով, որ ինքը թեթև վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Ըստ նրա՝ խանութում իր աշխատողներն էին՝ բոլորն էլ հայ կանայք, ներսում նաև հաճախորդներ կային: «Աշխատողերս իրենք էին ուզում դուրս գալ ադրբեջանցիների հետ կռվել, իսկ հաճախորդները մշտական են, նորից հայ էին, նրանց հետ խնդիր չի լինի»,- ասաց նա:

Տեղի ունեցածին, ըստ Ռոբերտի, արագ արձագանքեցին իրավապահ մարմինները. խանութի տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցածը, որը թույլ կտա կբացահայտել հարձակվողների ինքնությունը: