Շվեյցարական լեռներում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

23:40 • 25.07.20

Շվեյցարական Վալե կանտոնում գտնվող լեռներում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կանտոնի ոստիկանությանը:

Կեսօրին մոտ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Գլեչերշպից լեռան մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին, դեպքի վայր ժամանած հրշեջներն ու փրկարարները գրանցել են ինքնաթիռում գտնված բոլոր անձանց մահերը:

«Զոհվել են 66 և 50 տարեկան երկու շվեյցարացի և 50 և 46 տարեկան երկու ավստրիացի»,-ասված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի պատճառները պարզելու համար: