Հարավային Կորեայում ապրիլի 1-ից ի վեր 24-ժամվա ընթացքում վարակումների առավելագույն թվով դեպքեր են գրանցվել. ТАСС
Հարավկորեացի բժիշկները 1 օրում կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք են հայտնաբերել: ТАСС-ի հաղորդմամբ՝ Հարավային Կորեայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 092-ի:
Կորոնավիրուսի տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների պրոֆիլակտիկայի և հսկողությա կենտրոնը:
Նշվում է, որ այս ցուցանիշը 24-ժամվա վարակումների թվով ապրիլի 1-ից ի վեր առավելագույնն է:
1 օրում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն եղել, կա բուժումն ավարտած 49 քաղաքացի: Ընդհանուր առմամբ Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 298 մարդ, իսկ ապաքինվել՝ 12 866-ը:










