Գերմանիայում փոքր ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել. կան զոհեր (լուսանկար)
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա դաշնային մարզի Վեզել քաղաքում փոքր ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել, ինչի հետևանքով ամենաքիչը երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է FOCUS Online հրատարակությունը`հղում տալով տեղի ոստիկանությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով կան նաև տուժածներ, այդ թվում`երեխա:
Շենքում ապրում է մեկ կամ երկու ընտանիք:
Վթարի պատճառները դեռևս պարզ չեն:











