Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից

20:07 • 25.07.20

Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից, նրանց  5 տարի կարգելեն մուտք գործել ՌԴ տարածք: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությանը:

Իրավախախտներին վարչական պատասխանատվության են ենթարկել «մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել նաև խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

Ըստ գործակալության տեղեկությունների` խոսքը գնում է հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի մասին, ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել: