Խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի Իզմիրի և Էդիրնեի նահանգներում (լուսանկարներ)
Հուլիսի 24-ին խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի Իզմիր նահանգի Օդեմիշ և Էդիրնե նահանգի Մերիչ շրջաններում, հրդեհների բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Իզմիրի տարածաշրջանային անտառային վարչության աշխատակիցները արագ արձագանքել են հրդեհին, տեղում մինչ այժմ աշխատում են 5 ուղղաթիռ և 28 հրշեջ մեքենա:
Մարման աշխատանքներին ուղղաթիռով հետևել է նաև Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:
Երկրորդ հրդեհը բռնկվել է Էդիրնեի նահանգի Մերիչ շրջանի Քարայուսուֆլու գյուղի մոտակայքում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 2 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 18 մեքենա և 75 հրշեջ:
Երկու հրդեհների բռնկման պատճառները ճշտվում են:













