Tesla-ն ծրագրում է էլեկտրամեքենաների երկու նոր մոդել թողարկել, որոնցից մեկը կունենա 12 նստատեղ

10:38 • 25.07.20

Ամերիկյան Tesla ընկերությունը մոտ ապագայում ծրագրում է էլեկտրամեքենաների երկու նոր մոդել թողարկել, որոնցից մեկը կունենա 12 նստատեղ, գրում է Electrek-ը՝ վկայակոչելով ընկերության հիմնադիր Իլոն Մասկին:

Մասկի խոսքով՝ նման տարողությամբ մեքենան ստեղծվում է Լաս Վեգասի Convention Center Loop ստորգետնյա արագընթաց թունելով մարդկանց տեղափոխելու համար:

Մյուսը կլինի կոմպակտ մեքենա: Այն մշակվում է Չինաստանում ու նախատեսված է գլոբալ վաճառքի համար: 

Նոր էլեկտրամեքենաները կթողարկվեն Cybertruck էլեկտրապիկապից հետո՝ մոտավորապես 2023 թվականին:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկի The Boring Company ընկերությունը Լաս Վեգասի մոտ ստորգետնյա արագընթաց ավտոթունելի կառուցման աշխատանքներ է իրականացնում: 1,5 կիլոմետր երկարություն ունեցող թունելը կկապի Las Vegas Convention Center գիտաժողովների կենտրոնի մի քանի մասնաշենքեր։ Ստորգետնյա երկու մայրուղիներով կերթևեկեն անվարորդ մեքենաներ։

Loop անվանումը ստացած ստորգետնյա թունելի խորությունը կազմելու է 12 մետր։

 

Tesla-ն ծրագրում է էլեկտրամեքենաների երկու նոր մոդել թողարկել, որոնցից մեկը կունենա 12 նստատեղ