Հորդանանը օգոստոսի 5-ից վերսկսում է օդային հաղորդակցությունը համաճարակային բարվոք վիճակում գտնվող երկրների հետ. РИА Новости
Հորդանանի օդանավակայանները օգոստոսի 5-ից վերսկսելու են միջազգային չվերթների սպասարկումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հորդանանի քաղաքացիական ավիացիայի վերահսկման հանձնաժողովի նախագահ Հայսամ Միստոն:
«Հորդանանի օդանավակայանները պատրաստ են միջազգային չվերթներ ընդունելուն մի քանի երկրից՝ կախված այդ պետություններում հակամաճարակային իրավիճակի վերաբերյալ առողջապահության նախարարության սահմանած չափանիշերից»,- հայտարարել է հորդանանցի պաշտոնյան:
Կոնկրետ երկրների անուններ չեն նշվել, բայց ենթադրվում է, որ դրանք լինելու են համաճարակային բարվոք վիճակում գտնով «կանաչ գոտու» երկրներից: Այդ շարքում են Կանադան, Չինաստանը, Վրաստանը, Մալազյան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թայվանը, Թայլանդը և 10-ից ավելի եվրոպական երկրներ: Արաբական որևէ երկիր այդ ցանկում չկա:
Հորդանանում օդանավակայանները փակվել էին մարտի 17-ից՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: Երկրում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 1154 դեպք է գրանցվել, որոնցից 1036-ը առողջացման, 11-ը՝ մահվան ելքով:










