Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 9 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 9 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք է գրանցվել, որից 597 140-ը ապաքինվել է:
Վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսից 4398 մարդ է մահացել:










