ԱՄՆ-ում 6 ուղևոր տեղափոխող թեթև ինքնաթիռ է կործանվել, մի քանի մարդ տուժել է
ԱՄՆ Յուտա նահանգի Ուեսթ-Ջորդան բնակելի շրջանում 6 ուղևոր տեղափոխող թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հաղորդում է Dailymail-ը:
Ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ շինություն այրվել է, ընդհանուր առմամբ բնակելի 3 տուն է տուժել:
Հաղորդվում է, որ վնասված տներից մեկի բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ այլ տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն: Իրավապահների կնախատեսմամբ՝ զոհեր ևս կարող են լինել:










