Բեռլինում թեթև մարդատար ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. տուժածներ կան
Կիրակի առավոտյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում թեթև մարդատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով նվազագույնը 7 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ այժմ քաղաքի քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել ավտոմեքենայի 24-ամյա վարորդի առնչությամբ: Վերջինս մեղադրվում է սպանության փորձի և երթևեկությունը վտանգավոր կերպով խոչընդոտելու մեջ:
Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել 60 հրշեջ-փրկարար, օգտագործվել են նաև ուղղաթիռներ:
Տեղի մամուլը տեղեկացնում է որ, ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ավտոմեքենայի վարորդը, որը ենթադրաբար մեքենան վարել է մեծ արագությամբ, մտադիր է եղել թեքվել, սակայն կորցրել է կառավարումը և դուրս եկել երթևեկելի հատվածից: Նշվում է, որ խոսքը էստոնական համարանիշով Mercedes մակնիշի ավտոմեքենայի մասին է:










