Ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը գլխիվայր ընկել է «Ջրվեժի» արգելոցում գտնվող լողավազանի մեջ. կան վիրավորներ. Shamshyan.com

23:15 • 26.07.20

Հուլիսի 26-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 777 ՈՈ 73 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին գտնվող «Ջրվեժի» արգելոցի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր հայտնվել է լողավազանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր քաղաքացիների, արգելոցի աշխատակիցների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա մեկին շտապօգնության, մեկին էլ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: