Տեխասը «գրոհել» է 150 կմ/ժ արագությամբ շարժվող «Հաննա» սաստիկ փոթորիկը. որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)

12:47 • 26.07.20

2020թ. առաջին փոթորիկը՝ «Հաննա»-ն գրոհել է ԱՄՆ Տեխաս նահանգը՝ իր հետ բերելով 150 կմ/ժ արագությամբ շարժվող քամիներ և տեղատարափ անձրևներ: Ներկայում այն դասվել է վտանգի առաջին աստիճանի:

Ինչպես նշում է The Hill-ը, Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ եղանակային պայմանները գնալով ավելի կվատանան, սպասվում են ջրհեղեղներ:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն արտակարգ դրություն է հայտարարել  Տեխասի երեսուներկու շրջաններում, ինչպես նաև դաշնային կառավարությանն է դիմել՝ խնդրելով ևս արտակարգ դրություն հայտարարել:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ուշադիր հետևում է զարգացումներին: