Տեխասում «Հաննա» փոթորկի հետևանքով ավելի քան 275 հազար տուն և ձեռնարկություն առանց էլեկտրականության է մնացել

20:54 • 26.07.20

ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնած «Հաննա» փոթորկից հետո մոտ 275 հազար տուն և ձեռնարկություն առանց էլեկտրականության է մնացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով poweroutage.us հարթակին:

Նշվում է, որ Տեխասում ընդհանուր առմամբ առանց էլեկտրականության է մնացել 276 120 բաժանորդ:

Շաբաթ փոթորիկը Տեխասի ափեր է հասել քամու 150կմ/ժ արագությամբ, իսկ կիրակի թուլացել է մինչև արևադարձային փոթորկի մակարդակի:

«Հաննայի» հիմնական վտանգը հորդառատ անձրևներն են, որոնք կարող են հեղեղումներ առաջացնել: