Իսպանիան հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսով վարակման առումով զբոսաշրջիկների համար անվտանգ է. Интерфакс

19:57 • 26.07.20

Իսպանիայիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի բռնկումները հսկողության տակ են: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, հղում տալով BBC-ին, այդ մասին Մադրիդը հայտնել է, երբ Մեծ Բրիտանիայում Իսպանիայից ժամանած անձանց ուղարկել են մեկուսացման:

Հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել 14-օրյա կարանտինը, ընդ որում, ինչպես նշում են ԶԼՄ-ները, այն սահմանվել է առանց նախազգուշացման, ինչը զայրացրել է զբոսաշրջիկներից և փոխադրողներից շատերին:

Միևնույն ժամանակ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երկիրն անվտանգ է ոչ միայն իսպանացիների, այլև զբոսաշրջիկների համար:

Covid-սահմանափակների չեղարկումից հետո այս երկրում սկսել էր աճել վարակումների թիվը: Որոշ շրջաններում նոր սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես՝ պարտադիր է դառնում դիմակների կրումը:

Հաղորդվում է, որ վարակումների աճ է նկատվում նաև Ֆրանսիայում և Գերմանիայում: