Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր

11:15 • 26.07.20

Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր, ինչի մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Պատվաստումը կլինի կամավոր, սակայն մենք տեսնում ենք, որ բնակչությունը բավական մեծ հետաքրքրություն ունի դրա նկատմամբ»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Նախարարը հիշեցրել է, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները շուտով կավարտվեն: Մինչդեռ Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտակենտրոնը պատվաստանյութը կամավորների վրա փորձարկելու թույլտվություն է ստացել:

«Ահա այս երկու պատվաստանյութերը փաստացի հավասարապես առաջ են գնում մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է նախարարը:

Հայտնի է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, որից 13 192-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 806 720  մարդ: