Չինաստանը փորձարկել է աշխարհի խոշորագույն հիդրոինքնաթիռը (տեսանյութ, լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն AG600 հիդրոինքնաթիռ`ջրի վրա վերելք-վայրէջք կատարող ինքնաթիռը, հաջողությամբ ավարտել է դեպի ծով իր առաջին թռիչքը։ Համապատասխան տեսանյութը YouTube-ում հրապարակել է New China TV հեռուստաալիքը։
Հիդրոինքնաթիռի նախատիպի փորձնական թռիչքը տեղի է ունեցել Ցինդաո քաղաքում, որը գտնվում է Դեղին ծովի ափին: Օդում ինքնաթիռը գտնվել է ավելի քան կես ժամ։ Ավելի վաղ թռչող սարքի փորձարկումներն անցկացվել են ցամաքում։
FlightGlobal-ի համաձայն՝ AG600-ը տեղավորում է մինչև 50 ուղևոր: Այն նախատեսված է փրկարարական աշխատանքների և հրդեհների մարման համար: Ինքնաթիռը հագեցած է Dongan WJ-6 չորս տուրբո շարժիչով։ AG600-ի առավելագույն թռիչքային զանգվածը 53,5 տոննա է:












