Չինացի բժիշկն իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի ապացույցները ոչնչացնելու համար (լուսանկարներ)

22:36 • 27.07.20

Չինացի բժիշկ Յուեն Կվոկ-Յունգը, որը Չինաստանում նոր տեսակի կոոնավիրուսի առաջին դեպքեր է ախտորոշել, հայտարարել է, որ Ուհանայի իշխանությունները թաքցրել են քաղաքում առաջին բռնկման մասշտաբները, փոխանցում է Daily Mail-ը։

Բժիշկը հայտարարել է, որ բոլոր իրեղեն ապացույցները ոչնչացվել են, իսկ կլինիկական հետազոտությունների արձագանքը դանդաղ է եղել։

Պրոֆեսորը պատմել է, որ փորձել է իր թիմի հետ պարզել կորոնավիրուսի բռնկման օջախը և երբ այցելել է կորոնավիրուսի օճախ համարվող Ուհան քաղաքի ծովամթերքի շուկա, բոլոր հետքերն արդեն ոչնչացված են եղել։

«Երբ ժամանեցինք, այնտեղ, իհարկե, հետազոտելու բան չկար, որովհետև շուկան արդեն մաքուր էր»,- նշել է բժիշկը՝ ընդգծելով տեղի ունեցածը թաքցնելու իշխանությունների մտադրությունը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, չինացի բժշկի հայտարարությունները խիստ դատապարտության են արժանացել Չինաստանի պետական ԶԼՄ-ների կողմից, որոնք կասկածում են, որ պրոֆեսոր Յուենը օգնում է Միացյալ Նահանգներին՝ «Պեկինին համաճարակի կապակցությամբ սևացնելու համար»։

 

A handout picture from Shenzhen Health Commission shows Prof Yuen (second to the left) discussing the novel coronavirus with Beijing's medical advisors Dr Zhong Nanshan (centre), Dr Li Lanjuan (second to the right) as well as George Gao (right), the head of the Chinese CDC