Որևէ մեկը արտոնություն չի ունենալու, որևէ մեկի նկատմամբ մեղմ վերաբերմունք չի լինելու. ԱՀ նախագահը՝ երթևեկության կանոնները պահպանելու մասին

21:19 • 27.07.20

15 օրվա մեջ 1832 ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 6 վիրավոր է եղել․ այս մասին ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այս ընթացքում չի եղել մի դեպք, որի արդյունքում զանգով, կամ տվյալ անձի սոցիալական կամ  քաղաքական կարգավիճակը, զբաղեցրած պաշտոնը, կամ բարեկամամկան կապը դեր է ունեցել, սա հայարարում եմ ամենայն պատասխաանտվության: Ոչ մի դեպք չի եղել ու չի էլ լինելու, այն պաշտոնյան, ով կհամարձակվի նման դիմով դիմելու ոստիկանապետին, կամ համապատասխան ծառայության պատոնյաներին, զրկվելու է զբաղեցրած պաշտոնում աշխատելու հնաարվորությունից»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում երթևեկության կանոնները խախտվել է 10870 անգամ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 16811, 2019 թվականի առաջին կիսամյակում  վարորդական վկայականի իրավունքից զրկվել են 46 անձ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում՝ 162 անձ:

Նա երթևեկության կանոնների պահպանումը հայրենասիրական քայլերից մեկը համարեց: «Ինչպես պատրաստ ենք պաշտպանել սահմանը,  երկրի անվտանգությունը, բոլորս միասին եկեք պաշտպանենք մեր ներքին անվտանգությունը: Որևէ մեկը արտոնություն չի ունենալու, որևէ մեկի նկատմամբ մեղմ վերաբերմունք չի լինելու»,-ասաց նա: