Թրամփի օգնականը վարակվել է կորոնավիրուսով. Bloomberg

18:15 • 27.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Օ'Բրայենը վարակվել է ընտանեկան միջոցառումից հետո։

Անցած շաբաթվա վերջից նա իր գրասենյակ չի գնացել, սակայն, ինչպես գործակալությանը հայտնել են զրուցակիցները, շարունակել է հեռակա կերպով կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Պարբերականի հաղորդմամբ՝ դեռևս հայտնի չէ՝ երբ է Օ'Բրայենը վերջին անգամ շփվել Թրամփի հետ։

Սպիտակ տանն առայժմ չեմ մեկնաբանել ԶԼՄ-ների տեղեկությունները։