Եթե դու ճիշտ ես, դուրս արի, մեզ հետ հանդիպի՛ր. բուհ չընդունված դիմորդի ծնողը դիմել է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հանդիպեց բուհ չընդունված դիմորդների և դիմորդի ծնող Մասիս Բաբալյանի հետ և նշեց, որ դիմորդների և ծնողների հետ կարող է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչին Մասիս Բաբալյանն արձագանքեց՝ իրենք ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Ձեր նախարարը չի տիրապետում, թե ի՞նչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել: Կամ պետք է փաստաթուղթն առձեռն տրվեր դիմորդին, կամ ուղարկվեր փոստով, կամ՝ էլեկտրոնային փոստով, որը չի իրականացվել ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ-ի կողմից: Նախարարը իր լայվով պատշաճ կերպով ծանուցման մասին էր խոսում, ասում էր՝ 57 հազար դիտորդ կար լայվում, կներեք, 57 հազար դիտորդը կարող էին կապ չունենալ, կամ որ ասում են ԳԹԿ-ի աշխատակիցները հեռուստատեսությամբ բազմիցս խոսել են, դիմորդը նստած պարապում է, կարող է չտեսնի, դրա համար կարգ կա, պետք է դիմորդի էլելտրոնային փոստին ուղարկվեր, որ մայսի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է նոր որոշում : Նախարարը չի տիրապետում իրավական նորմերին, մարդը իր կաբինետից է լայվ մտնում,- ասաց Մասիս Բաբալյանը և դիմելով ԿԳՄՍ նախարարին՝ ասա. «Եթե դու ճիշտ ես, դուրս արի, մեզ հետ հանդիպիր»:
Դիմորդ Արտուշ Հովսեփյանը նշեց, որ այսօր տեղի է ունեցել ասուլիս, որի ժամանակ փաստաբան Զարուհի Փոստանջյանը խնդրին քաղաքական բնույթ է տրվել. «Ես չգիտեի, որ պետք է շեշտեն քաղաքականություն բառը, որ իմանայի, ասուլիսին չէի մասնակցի, այս ամենը խաբեություն է, մենք չենք հետապնդում քաղաքական շահ, չփորձեք շահարկել քաղաքականությունը, մենք «Ազատ, պահանջատեր դիմորդ» երիտասարդական շարժման անդամներ ենք:
Դիմորդները նշեցին, որ նախարարության դիմաց մեկ ժամ կսպասեն ԿԳՄՍ նախարարին:










