Վրաստանում հարբած ոստիկանը վրաերթի է ենթարկել 16-ամյա դեռահասի, ինչի հետևանքով վերջինս մահացել է
Վրաստանի Մցխեթ-Մթիանեթի մարզի Դուշեթի շրջանի ոստիկանական վարչության աշխատակիցը հարբած վիճակում վրաերթի է ենթարկել 16-ամյա դեռահասի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի ուշ երեկոյան, Դուշեթի շրջանի Արագվիսփիրի գյուղի մոտակայքում:
Քննությունը պարզել է, որ Ստեփանծմինդայի ուղղությամբ սեփական մեքենայով ընթացող ոստիկանը հարբած է եղել: Տուժած դեռահասը մահացել է հիվանդանոցում:
Մահացածը 16 տարեկան էր, Արագվիսփիրի գյուղի բնակիչ: Դեպքին ականատես է եղել դեռահասի մայրը: Կինը որդուն սպասում էր ճանապարհի մյուս հատվածում, երբ վերջինս անցնում էր ճանապարհը:
Հարբած ոստիկանը ձերբակալվել է: Քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 7-րդ մասով ՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը կատարվել է հարբած վիճակում և հանգեցրել մարդու մահվան»:










