«Ընտրություններն ընտրություններով, բայց ուտել բոլորն են ցանկանում, ընտրություններն այս դեպքում երկրորդական են». Լուկաշենկոն նշել է, որ բերքահավաքն ավելի կարևոր է, քան ընտրությունները (լուսանկարներ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Նեսվիժսկի շրջան կատարած այցի ընթացքում ընդգծել է արագ և որակյալ բերքահավաք իրականացնելու կարևորությունը: Այս մասին գրում է belta.by կայքը:
«Ընտրություններն ընտրություններով, բայց ուտել բոլորն են ցանկանում: Այդ իսկ պատճառով, գլխավորը պետք է այստեղ կենտրոնանա: Ընտրություններն այս դեպքում երկրորդական են»,-ուշադրություն է հրավիրել Լուկաշենկոն:
Նա նշել է, որ նախագահի կամ նահանգապետի պաշտոնին ով էլ լինի, հացը միշտ պետք է գալու:
«Աստված մի արասցե, կրկնվեն 1990-ականները: Ես արդեն պատմել եմ: Երբ Մինսկում երեք օրվա ալյուր կար հաց թխելու համար: Հետևաբար, ինչ գնով էլ լինի, մենք պետք է վերցնենք այդ հացը և վերականգնենք պաշարները»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Լուկաշենկոն մասնավորապես ուշադրություն է դարձրել Մինսկի շրջանի վրա:
«2 միլիոն տոննա (ցորեն), այսօր դա քո ամենացածր սանդղակն է: Այստեղ քննարկելու բան էլ չկա: Պետք է տրամադրվել դրան»,-ասել է նախագահը` դիմելով Մինսկի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին:
Լուկաշենկոն նշել է, որ այժմ շատ բերք հավաքելը գյուղատնտեսներին էլ է ձեռնտու, քանի որ այժմ խորհրդային տարիների պես չէ. շատ հավաքեցիր` շատ կվերցնեն:
Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոն նախագահին զեկուցել է նաև արտահանման համար գյուղմթերքի մատակարարման աշխատանքների մասին:















