Վենեսուելայում Կոլումբիայի հետ սահմանին ավելի քան 9 տոննա կոկային է առգրավվել

05:33 • 28.07.20

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ Կոլումբիայի հետ սահմանին իրավապահներն ավելի քան 9 տոննա կոկային և դրա պատրաստման համար նախատեսված մածուկ են առգրավվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գործողությունն իրականացրել են Վենեսուելայի ԶՈւ ստորաբաժանումներն ու Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծառայությունը:

Հատուկ գործողության ընթացքում իրավապահներն ավելի քան 17 տոննա քիմիկատ և կոկայինի արտադրության մեջ կիրառվող սարքավորումներ են ոչնչացրել: