Մեքսիկայում «Հաննա» փոթորիկի հետևանքով 2 մարդ մահացել է, 700-ը՝ տարհանվել
Մեքսիկայի՝ ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Նուեվո Լեոն նահանգի ավելի քան 700 բնակիչ տարհանվել է «Հաննա» փոթորիկի պատճառով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է նահանգապետ Հայմե Ռոդրիգեսը:
Հարակից նահանգներից մեկում՝ Տամաուլիպասում, երկու մարդ է մահացել բնական աղետի հետևանքով. մեկ տղամարդ չի հասցրել տնից ժամանակին դուրս գալ և խեղդվել է, մեկ անչափահաս էլ էլեկտրական հոսանքի հարվածից է մահացել:
Բացի այդ, Տամաուլիպաս և Կոաուիլա նահանգներում էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվել:
Ըստ ընթացիկ կանխատեսումների՝ փոթորիկն աստիճանաբար թուլանալու է:










