Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

19:49 • 28.07.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 28-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիր է եղել, գրում է «Բելտա» գործակալությունը:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար։ Վերջերս շատ եմ խոսում։ Բայց ամենազարմանալին այն է, որ դուք այսօր հանդիպում եք մի մարդու, որը ոտքի վրա կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը։ Երեկ նման եզրակացություն բժիշկներն են արել։ Ասացին՝ ասիմպտոմ է եղել»,- ՆԳՆ ներքին զորքերի զորամասերից մեկը այցելության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ բնակչության 97 տոկոսը ասիմպտոմ վարակակիր է։

«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում»,- նշել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ «վարակը հաղթահարելով վերջապես մտել է Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»։