ՌԲԿ հեռուստաընկերության յութուբյան ալիքից ջնջվել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը․ Factor.am
Այսօր ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցը։ Factor.am-ի հաղորդմամբ՝ հրապարակումից մի քանի ժամ անց նկատել են, որ հեռուստաալիքի յութուբյան ալիքում հարցազրույցը հասանելի չէ:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը աղբյուրի հարցին ի պատասխան ասել է՝ ՌԲԿ-ից փոխանցել են, որ հարցազրույցը ջնջվել է տեխնիկական խնդիրների պատճառով, այժմ վերականգնում են:
Նշենք, որ հարցազրույցում վարչապետը խոսել էր հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման և այլ թեմաների շուրջ: