Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել. РИА Новости

01:52 • 28.07.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 818 120 դեպք է գրանցվել, որից 603 000-ը ապաքինվել է, 13500-ը՝ մահացել:

Վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսից 4421 մարդ է մահացել: