Արմավիրի մարզում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

01:58 • 28.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Շավարշ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 78-ամյա Մարտին Մ․-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին։