Թրամփը խոստացել է, որ կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը կտրամադրեն այլ երկրների. РИА Новости

02:57 • 28.07.20

ԱՄՆ-ը պատրաստակամ կլինի կորոնավիրուսի պատվաստանյութն այլ երկրներին տրամադրելու հարցում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РИА Новости-ն:

«Նման բան Երկրորդ աշխարհամարտից հետո երբեք չի արվել: Մենք զանգվածային կերպով նախապես կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութեր ենք արտադրում, որպեսզի դրանցից որևէ մեկի հաստատվելու հենց առաջին օրն այն անմիջապես հասանելի լինի ամերիկացիների համար: Հավանաբար, մեր պատվաստանյութը ողջ աշխարհում մնացած մարդկանց բուժման համար ևս կբավականացնի»,- հայտարարել է Թրամփը:

Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները հարյուրավոր տոննաներ պատվաստանյութ գնելու պայմանավորվածություններ է ձեռք բերել առավել հեռանկարային արտադրողների հետ: